Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Գերծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում այս պահին ամենառաջնահերթ հարցը չէ. «Ժողովուրդ»

Հունիս 09,2017 11:45

Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին, որից հետո նախարար դարձավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար է եղել 1998 թվականից մինչեւ 2007 թվականը։ Եվ ահա մայիսի 25-ին նորից նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար։

– Դեռեւս 2016 թվականից համաներման մասին լուրեր են տարածվում, ավելին՝ տեղեկություններ տարածվեցին, որ խորհրդարանական ընտրություններից առաջ համաներում կլինի։ Բայց չեղավ։ Հիմա խոսակցությունները նոր թափ են ստացել, որ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կհայտարարվի համաներման մասին։ Դուք՝ որպես նորանշանակ նախարար, ի՞նչ գիտեք այս մասին եւ, առհասարակ, տեսնո՞ւմ եք համաներման անհրաժեշտությունը, որը ինչ-որ չափով կարող է բեռնաթափել ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը։

– Համաներումը որոշ դեպքերում լուծում է գերծանրաբեռնվածության հարցերը, այս պահին սա ամենառաջնահերթ հարցը չէ գերծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում։ Մենք ունենք բազում այլ առաջնահերթ խնդիրներ այդ համակարգում։ Իսկ ինչ վերաբերում է, առհասարակ, համաներմանը, սա ավելի շատ քաղաքական քայլ է, եւ բոլոր երկրներում դա առաջին հերթին ընկալվում է որպես քաղաքական քայլ եւ ոչ թե քայլ, որի նպատակն է լուծելու գերծանրաբեռնվածության խնդիրը, եւ քանի որ դա քաղաքական քայլ է, եւ այն արդարադատության նախարարի իրավասություններից դուրս է, ես այդ հարցին ձեռնպահ կմնամ պատասխանելուց։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930