Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպան. «Ստատուս քվո»-ի պահպանումը չափազանց թանկ է նստում կողմերի վրա»

Հունիս 09,2017 10:48

«Քաղաքական երկխոսության համատեքստում եւ հասարակության շրջանում տեսնում ենք, որ Արցախյան հակամարտության լուծման ցանկությունն ավելանում է»,- «Կովկաս» ինստիտուտի կազմակերպած՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նա մատնանշեց, որ «ստատուս քվո»-ի պահպանումը չափազանց թանկ է նստում կողմերի վրա: «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու ուղղությամբ»,-հավելեց դեսպանը:

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն էլ իր հերթին մատնանշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը. «Այդ փաստը նախադեպ է ԵԱՀԿ-ի համար առ այն, որ վերջինս որոշակի հնարավորություններ կարող է կորցնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930