Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական. «Մեկ մարդը որոշում է, կուսակցությունը ենթարկվում». «Հրապարակ»

Հունիս 09,2017 10:44

Պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը փորձառու զինվորական է, նաեւ պետական պաշտոններ է զբաղեցրել, այսօր հիասթափված է։ Ապրիլյան պատերազմից ու հատկապես ԱԺ վերջին ընտրություններից հետո նրա պատկերացումները շատ հարցերի շուրջ 180 աստիճանով փոխվել են։ «Մինչեւ ապրիլի 2-ը, երբ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, ինձ թվաց, որ վերջապես Հայաստանն անցել է համամասնական համակարգի, որտեղ անհատներն այլեւս չեն կարող ազդել ընտրությունների գործընթացի վրա։ Սակայն արդյունքում գաղափարների ու դիրքորոշումների մրցակցությունը ոչնչացվեց մի մարդու՝ Սերժ Սարգսյանի կողմից։ Անհատները, օլիգարխները, հեղինակությունները կարողացան ընտրազանգվածը տանել դեպի իրենց, բայց նրանք մի մեծ կուսակցական կաթսայի ծառայեցին, եւ կուսակցությունները, ոչինչ չանելով, անհատների միջոցով հասան ԱԺ։ Հիմա մենք ունենք մեր բոլոր խորհրդարաններից ամենավատը։ Նախկին ԱԺ-ում կային Հրանտ Բագրատյան, Ջհանգիրյան, Վարդան Այվազյան, Զարուհի Փոստանջյան, որոնք հեղինակավոր տեսակ էին եւ պայքարում էին իրենց տեսակետների համար։ Հիմա Շարմազանովն ամպագոռգոռ հայտարարում է, որ կուսակցությունը որոշեց։ Ոչ, մեկ մարդը որոշում է, կուսակցությունը ենթարկվում է»,- ասում է գեներալը։ Նրա հետ զրուցեցինք նաեւ բանակի ու պատերազմի թեմայով։

– Դուք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալն էիք։ Ուսանողների քանակն այն ժամանակ եւ հիմա, մեծ է տարբերությունը։

– Այն ժամանակ՝ 2004-2005 թվականներին, մենք ունեինք մոտավորապես 1300– 1400 կուրսանտ, այսօր 350-400 կուրսանտ են. այսքան մարդ է ուզում սպա դառնալ։ Այսօր ռուսական ուսումնական հաստատություններում մեկ տեղի համար 5 հոգի է պայքարում, մեզ մոտ մեկ տեղի համար մի հոգի էլ չկա։ Ահա՝ վիրավորված, կիսաքաղց թոշակառու սպաների վիճակի ազդեցությունը մեր հանրապետության վրա։

Եթե իրենց թվում է, որ փորձառու, արցախյան պատերազմի հերոսը նրա առաջ է «դուռ բացում», ով այդ տարիներին փախած է եղել արտասահման, հետո եկել է, պալատ կառուցել, ու հայրենիքը պաշտպանածն իր առաջ դուռ է թացում-փակում, ու դա չի ազդում հասարակական գիտակցության վրա, չարաչար սխալվում է։

Հիշեք՝ 1920 թ. 70 հազարանոց հայոց բանակը պարտվեց 5 հազարանոց բաշիբոզուկներին միայն նրա համար, որ բոլորը զենքը գցեցին ու ասացին՝ թող հիմա աղաների լակոտները գնան ծառայեն, եւ մենք պարտվեցինք։ Այսօր ովքե՞ր են դարձել ԱԺ պատգամավոր։ Դուք այս ամորֆ, անգիտակից օլիգարխների զավակներից ու փեսաներից ինչ-որ ազգային գաղափարների պաշտպանություն եք փնտրում։ Չի լինի, նայեք, թե ովքեր են մտել ԱԺ։ Տղամարդկանց 85 տոկոսը բանակում ծառայած չէ։ Կառավարությունը, փոխնախարարները բանակում չեն ծառայել։

Ինչքան էլ հիմա անուններ հորինեն՝ «Ես եմ», դու ես, «Պատիվ ունեմ», հենց

այն, որ կարելի է ՊՆ վարչության պետ ու փոխնախարար դառնալ առանց բանակում ծառայելու, արդեն բավական է, որ ոչ ոք չգնա ծառայելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930