Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտյալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին