Թուրք լրագրող Օզլեմ Էրթանից, ով ժամանակին աշխատել է «Թարաֆ» պարբերականում եւ «Ակոսում», «Առավոտը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում Թուրքիայում մամուլի վիճակը, իր կարծիքով՝ ի՞նչ տեսակ տաբուներ կան թուրքական ԶԼՄ-ներում: «Ցավոք, «Թարաֆը» եւ մյուս ընդդիմադիր թերթերը փակվեցին հուլիսի 15-ից հետո, բազմաթիվ լրագրողներ բանտերում են, իսկ թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ տաբուներ կան, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության թեման, բազմաթիվ թերթեր չեն կարող գրել այդ մասին»,- ասաց Օզլեմ Էրթանը: Այնուամենայնիվ, նա համոզված է, որ Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում մթնոլորտ է փոխվել, թուրքերը սկսել են հասկանալ հայ ժողովրդի ցավը, կարդալ Դինքի հոդվածները: Ի դեպ, թուրք լրագրողը ֆանտաստիկ վեպ է գրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Իմ գեղեցիկ զոհերը» վերնագրով, որը լույս է տեսել վերջերս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Օզլեմ Էրթանի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
08.06.2017