Լրահոս
Օրվա լրահոսը

Ախտահարված մաշկը բուժեք չնոսրացրած քացախով

Հունիս 09,2017 12:30

Մաշկի մակերեսային թարախակոկային ախտահարումները` իմպետիգոն մաշկային քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ մաշկը պատվում է թարախակալված ցանով: Այն փոխանցվում է ձեռքերի (առաջին իսկ շփման դեպքում) եւ սրբիչի միջոցով։ Սովորաբար սկսվում է սիսեռից մի քիչ փոքր, կարմիր, պզուկանման բծերով։ Հաճախ ցանը հայտնվում է այտերի վրա կամ քթի շրջանում, եւ կարող է թողնել ջերմային ցանի խաբուսիկ տպավորություն։ Շուտով բծերը մեծանալով` դառնում են բշտեր, որոնցից հոսող արտադրությունից հիվանդությունը տարածվում է մարմնի մյուս մասերում։

Վերջապես ցանը չորանում է, առաջացնելով դեղնավուն կեղեւ, որը հեշտությամբ պոկվում է։ Իմպետիգոն մաշկի ստաֆիլոկոկային վարակ է։ Մարդն ընդունակ է վարակվելու այդ հիվանդությամբ ցանկացած տարիքում, սակայն դրան հատկապես հակված են երեխաները։ Եթե մարդը, որի մոտ արդեն առաջացել է այդ հիվանդությունը, ձեռք տա հիվանդ մաշկին, նա անընդհատ ինքն իրեն կվարակի։ Մաշկի ախտահարված տեղամասերի հետ զգույշ վերաբերվելու դեպքում իմպետիգոն կարելի է բուժել երկու շաբաթում։

Հարկավոր է մատը թաթախել չնոսրացրած խնձորի քացախի մեջ եւ այնուհետեւ հպել մաշկի ախտահարված մասերին, օրական 6 անգամ, առավոտից մինչեւ երեկո։ Այդ դեպքում իմպետիգոն կբուժվի 2-4 օրում։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930