Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում, որտեղ քիչ առաջ, ըստ բնակիչների, հնչել էին կրակոցներ, վիճաբանել, միմյանց էին ծեծել գազի գրասենյակի պետի վարորդ ու գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը, թվով 7 մեքենաներ բախվել են իրար։ Ոստիկանները փակել են փողոցը, մեքենաների վարորդներից մեկին տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, իրենց մոտ են տեղափոխել 1994 թվականին ծնված Հ․Հ-ին, նրա մոտ նախնական ախտորոշմամբ առկա են գանգուղեղային փակ վնասվածք,ձախ ուսահոդի սալջարդ։Հիվանդը գտնվում է հետազոտման փուլում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ