Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» սեւացնելու, վարկաբեկելու քաղաքականություն է գնում». (Տեսանյութ)

Հունիս 08,2017 22:30

«Մեծ սպասելիքներ չունենք, չենք կարծում, որ Հայաստանում արդար դատավորի ինստիտուտը կայացած է, եւ կարող ենք ինչ-որ բանի հասնել: Նույն անարդարությունն է լինելու, պարզապես ուզում ենք հայտնել, որ աչալուրջ ենք ու հետեւելու ենք բոլոր իրադարձություններին»,- Aravot.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի տասնչորս անդամների գործերով դատավարությունը:

Նրա համոզմամբ, դատարանի որոշումները կանխորոշված են, ամեն ինչ արդեն պլանավորված է. « Սասնա ծռերին» սեւացնելու, վարկաբեկելու քաղաքականություն է գնում, «Սասնա ծռերի» գործողությունների արժեքն են ուզում նսեմացնել, մենք սպասում ենք շատ ավելի մեծ հարձակումների այս դատավարությունների ընթացքում, որովհետեւ դա է ռեժիմի ձեռագիրը,բայց մենք պատրաստ ենք դիմակայելու»:

Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ռեժիմի համար մեծ հարված է լինելու, ու շատ հարցեր են լուսաբանվելու այդ դատավարության ժամանակ. «Ես կասկածում եմ, որ կկարողանան այս դատավարությունները հորով-մորով անել, ամեն նիստի հետ ինչ-որ բան կպարզվի»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930