ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունը որոշել է, տարբեր կառույցների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավարներին:
Անկախ պետությունների համագործակցության խորհրդարանական խմբակցությունում մեր պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԽՎ՝ Էդուարդ Շարմազանով
Եվրոպայի խորհրդի ԽՎ՝ Արփինե Հովհաննիսյան
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ՝ Հերմինե Նաղդալյան
Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիության ԽՎ՝ Արմեն Աշոտյան
ՆԱՏՕ ԽՎ՝ Կոյրուն Նահապետյան
Սեւծովյան ԽՎ՝ Գագիկ Մինասյան
ՈՒղղափառների ԽՎ՝ Արտաշես Գեղամյան
Ֆրանկոֆոնիայի ԽՎ՝ Մարգարիտ Եսայան
Միջխորհրդարանական միության ԽՎ՝ Արա Բաբլոյան
Կուսակցությունը ընտրել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների հայկական պատվիրակությունների ղեկավարներին
Հայաստան-Ռուսաստան՝ Արտաշես Գեղամյան
Հայ-Վրաստան, Հայաստան-Կիպրոս, Հայաստան-Բելառուս Էդուարդ Շարմազանով
Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյան
Հայաստան-Արցախ՝ Արա Բաբլոյան
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ