SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է ինքնասպան լինել:
Ոստիկանության ծառայողներին հաջողվում է համոզել երիտասարդին, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանության բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Լևոն Ա.-ն է, ով աշխատում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ բժշկական կենտրոնում: