Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասնչորս անդամի գործով մեկնարկած նախնական դատական նիստի ավարտից հետո, ամբաստանյալներից շատերը հեռացան՝ հավաքվածներին «դուխներդ տեղը» հորդորներով:
Երբ Պավել Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, պարոն Մանուկյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչպես կարելի է ընդունել շինծու մեղադրանքը»:
Հարցին՝ ինչպես է իրեն զգում, պատասխանեց. «Մարտական դիրքավորված, այսօրվանից հենակները շպրտում եմ»:
Ի դեպ, երբ այսօր դատարանում միջադեպ գրանցվեց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը դատարանին դիմեց՝ ասելով, որ դատարանը չի կարող իրենց լռեցնել. «Դուք չեք կարող մեզ հրաման տալ, այնպես չէ, որ հրաման ենք կատարում»:
Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց. «Մեր ձայնից բարձր ձայն չի կարող լինել, ընդհանրապես հանրապետությունում մեր ձայնից բարձր ձայն չլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ