Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ազգային հավաքականները վաղն առավոտյան մեկնում են Թբիլիսի՝ ընդլայնված կազմերով մասնակցելու հունիսի 9-12-ը կայանալիք միջազգային մրցաշարին: Երկու հավաքականներն էլ ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում նորաբաց Օլիմպավանում:
Գլխավոր մարզիչները Վրաստանում փորձարկելու են նաեւ նոր անուններ, որպեսզի գորգում տեսնեն, թե ովքեր կարող են համալրել Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող ընտրանիները:
Արմեն Մկրտչյանը ազատ ոճայինների կազմում հայտավորել է Գարիկ Բարսեղյանին, Միհրան Ջաբուրյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Մխիթար Գրիգորյանին (չորսն էլ` 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին, Վոլոդյա Ֆրանգուլյանին, Հակոբ Ավետիսյանին, Արթուր Բաղդասարյանին (չորսն էլ` 65 կգ), Վալտեր Մարգարյանին, Խաչատուր Պապիկյանին (երկուսն էլ` 70 կգ), Գրիգոր Գրիգորյանին, Վարուժան Կոջոյանին (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանին, Մարզպետ Գալստյանին (երկուսն էլ` 86 կգ), Գեորգի Կետոեւին, Շամիր Աթյանին (երկուսն էլ` 97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանին (125 կգ):
Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականում Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Ղարիբյանը, Վազգեն Խաչատրյանը, Տարոն Դումոյանը (երեքն էլ` 59 կգ), Կարեն Ասլանյանը , Գոռ Սիրեկանյանը, Ասլան Պողոսյանը (երեքն էլ` 66 կգ), Տիգրան Թորոսյանը, Հայկ Արշակյանը ( երկուսն էլ` 71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Էդուարդ Սարգսյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Ռուբեն Ղարիբյանը (հինգն էլ` 80 կգ), Արթուր Շահինյանը, Արգիշտի Աբգարյանը (երկուսն էլ` 85 կգ), Արթուր Ալեքսանյանը, Վաղարշակ Մինասյանը, Կարեն Աբգարյանը (երեքն էլ` 98 կգ), Վաչիկ Եղիազարյանը եւ Էդգար Խաչատրյանը (երկուսն էլ` 130 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ unitetworldwrestling.org-ի