Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Աֆգան Մուխթարլիի գործով արդար քննություն է պահանջել

Հունիս 08,2017 17:49

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Աֆգան Մուխթարլիի ձերբակալության և մեկուսարանում նրա հետ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տարածած հաղորդագրության մեջ:

«Աֆգան Մուխթարլիի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները և նրան Ադրբեջան վերադարձնելու հանգամանքները պետք է մանրամասն քննության ենթարկվեն՝ պարզելու համար գործով փաստերը, որոնք պետք է պատշաճ դատական քննության ենթարկվեն,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության չարաշահման ցանկացած դեպք պետք է ուսումնասիրվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն:

«ԺՀՄԻԳ-ը կշարունակի հետևել այս բացառիկ դեպքին,- ասել է Լինքը:- Եթե պարզվի, որ Աֆգան Մուխթարլիի դեմ քրեական մեղադրանքները անհիմն են կամ վկայությունները կորզվել են ճնշումների միջոցով, իշխանությունները պետք է անհապաղ հանեն նրա վրայից մեղադրանքները և ազատ արձակեն նրան»:

Հիշեցնենք, ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան, որտեղ էլ ձերբակալվել էր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930