Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել չճշտված տեղեկատվություն տրամադրելու համար:

Հունիս 08,2017 17:40

2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում () հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն:

Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկատվություն է փոխանցել, և որն, ինչպես հետագայում պարզվել է, իրականությանը չէր համապատասխանել:

Հրապարակման մեջ բերված փաստերը պարզաբանելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունում անց է կացվել ուսումնասիրություն, որին ներգրավվել Է նաև Լևոն Գալստյանը: Ուսումնասիրության արդյունքում` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի ավագ-պետական տեսուչ Ա. Բադալյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողության ձևով:

ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930