ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Իրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները տարածաշրջանի համար կարող են ապակայունացնող դեր ունենալ: «Մյուս կողմից, դրանով հնարավոր չէ կոտրել Իրանին եւ վախի մթնոլորտ սերմանել տարածաշրջանում: ՀՀ-ն միշտ ամուր կանգնած է ահաբեկչության դեմ պայքարի արմատներում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը:
Անդրադառնալով մտավախություններին, թե ահաբեկչությունը ՀՀ-ի դռանն էլ է չոքել՝ պատգամավորը նկատեց. «Ոչինչ չենք կարող բացառել, հզոր երկրներում էլ են ահաբեկչություններ լինում: Բայց համոզված եմ, ՀՀ-ն շարունակում է մնալ ամենաանվտանգ երկրների շարքում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ