Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ հանրակրթության վարչության պետի մասին. «Նրա արածը տգեղ էր եւ անպատվաբեր»

Հունիս 08,2017 16:52

Aravot.am-ի հետ զրույցում Երեւան քաղաքի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը անդրադառնալով  Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում Աննա Ստեփանյանի նշանակմանը, հիշեցրեց, որ Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրենը մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում, քանի որ չհավատարմագրված դիտորդություն էր իրականացրել:

«Երեւույթը, որին հանրությունը ականատես եղավ համացանցի եւ «Ազատություն» ռ/կ-ի միջոցով, չափազանց տգեղ էր եւ անպատվաբեր մանկավարժի համար: Յուրաքանչյուր մանկավարժ եւ դպրոցի տնօրեն  տարբեր բառապաշարով, հանձնարարականներով իր աշակերտներին կոչ է անում լինել ՀՀ արժանի քաղաքացի, որը պետք է լինի օրինապահ, իր լիազորությունների շրջանակում գործի ազնվորեն, չշրջանցի օրենքը եւ այլն: Հիմա Սիամանթոյի դպրոցի աշակերտները նայում են այս տեսանյութը, մինչդեռ լսել են իրենց տնօրենի հորդորները ազնիվ ու օրինապահ լինելու մասին:  Եթե տնօրեն ես, նախ դու պետք է քո օրինակով ամեն ինչ փոխանցես աշակերտներին: Այժմ, սակայն, Աննա Ասատրյանի մասին հայտնի տեսանյութը եւ հորդորները հակասության մեջ են, աշակերտները տեսնում են, որ իրենց տնօրենը առանց օրինական դիտորդին տրված փաստաթղթի՚  հայտնվել է ընտրական տեղամասում, որի իրավունքը չուներ»,-փաստեց Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանի ձեւակերպմամբ, կրթության շահերին ծառայելու փոխարեն, ծառայել է կուսակցության շահերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930