Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ԶԼՄ-ներին. Մարդու իրավունքների պաշտպանը խախտում է քաղաքացու՝ տեղեկատվության ազատության իրավունքը

Հունիս 08,2017 16:08

Հարգելի լրագրողներ, իրավապաշտպաններ,

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ փաստի վրա. մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հենց ինքն է այսօր խախտում օրենքը՝ ու դրանով խախտելով նաեւ իմ՝ ՀՀ քաղաքացուս իրավունքները։

Արդեն 2 ամիս Արման Թաթոյանն անգործություն է ցուցաբերում ու որևէ կերպ չի պատասխանում տևական ժամանակ իրեն ուղղված Տեղեկատվության հարցումներիս։

Առանց որևէ հիմնավորման Արման Թաթոյանը չի պատասխանում հարցումներիս և հանրությանը հասանելի չի դարձնում բոլոր գումարները, որ ինքն ու իր աշխատակազմը վատնում են արտասահմանյան գործուղումների վրա։

ՄԻՊ-ի պաշտոնական լրահոսին հետևելով էլ կարելի է տեսնել, որ տարվա մեծ մասը Թաթոյանն անցկացնում է արտերկրում, եւ բնական է, որ ցանկացած քացաքացու մոտ կարող է հարց առաջանալ՝ արդյոք մեր վճարած հարկերն է վայելում Թաթոյանը։

Ես 3 հարցում եմ ուղարկել ՄԻՊ՝ համապատասխանաբար ապրիլի 24-ին և մայիսի 25-ին։ Մայիսի 26-ին հարցումը ՄԻՊ գրասենյակ տվել եմ նաև առձեռն ու ունեմ ստացական, ինչը վկայում է նրա մասին, որ հարցումս ունեն նաև տպագիր տարբերակով։

Նամակիս կցում եմ ուղարկածս հարցումները ու ստացականը։

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հետամուտ լինել այս խնդրին ու փորձել ինչ-որ լուծում տալ նման «հույժ գաղտնի» հարցին։ Ես բոլորիդ խնդրում եմ պաշտոնական տարբերակով ուղարկել այս հարցումները ՄԻՊ-ին, այդ դեպքում արդեն Թաթոյան Արմանը դժվար թե կարողանա 2 ամիս լռել։

Հարգանքով,

ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930