Քիչ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Բագրատաշենի անցակետում լարված վիճակ է. «Ինձ զանգահարեցին Բագրատաշենի անցակետի մոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ: Մարդիկ իրենց հանապազօրյա հացը ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանը եւ քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսեւորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հիմա անտեղ բավականին լարված իրավիճակ է հենց այս րոպեին»:
Պատգամավորը դիմեց պատկան մարմիններին՝ «Մաքսանենգության դեմ պայքարը այլ տեղերում փնտրեք եւ կարգավորեք քաղաքացիների խնդիրը: Քաղաքացին մեղավոր չի, որ այնպիսի իրավիճակ եք ստեղծել երկրում, որ անցնում է Վրաստանի սահման՝ շատ ավելի էժան բանջարեղեն գնելու, իր ընտանիքի կարիքը հոգալու համար: Գնացեք պայքարեք մաքսանենգության եւ ապօրինության դեմ այնտեղ, որտեղ իրականում դրա անհրաժեշտությունը կա: Վստահեցնում եմ, որ դրանք ձեր քթի տակ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ