Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանն առաջարկում է վերացնել մարզպետարանները, վերականգնել շրջանները

Հունիս 08,2017 15:23

«Տեղի է ունենում լուրջ քաղաքական սխալ: Հարված է հասցվում ՀՀ-ին: 21 տարի առաջ տեղական ինքնակառավարման համակարգը ամբողջությամբ վերաձուլման է ենթարկվում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ համայնքների խոշորացման մասին խոսելով:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման գործընթացը շարունակել:

Արարատ Զուրաբյանը հարցրեց Վաչե Տերտերյանին՝ պարոն Տերտերյան, Չարենցավան եւ Հրազդան քաղաքներն էլ ավելի լավ չի՞ լինի միացնենք իրար, երբ որ այդ երկու քաղաքներն էլ շատ վատ են գոյատեւում, ասենք: Այս տրամաբանությունը քաղաքական լուրջ սխալի մասին է խոսում. «Մեզ մոտ կայացավ տեղական ինքնակառավարումը, բայց չկայացրեցինք ռեգիոնալ կառավարումը: Դրա բացերը փորձում ենք համայնքների փնջերով փոխարինել»:

Արարատ Զուրաբյանն առաջարկում է վերացնել պետական կառավարման անհիմն մարմինները՝ մարզպետարանները, վերականգնել շրջանները. «Շրջանները թող ստանան ռեգիոնալ ինքնակառավարման մարմնի կարգավիճակ եւ բոլոր գործընթացները, երբ հնարավոր է ընդհանրական որոշում կայացնել, գնալ այս ճանապարհով»:

Զուրաբյանը անհեթեթություն որակեց համայնքների խոշորացումը եւ հորդորեց դադարեցնել այդ գործընթացը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930