Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն անասնատերն է մեղավոր

Հունիս 08,2017 14:52

Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում: Տավուշի մարզի տարածքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հատկապես Իջեւան-Դիլիջան հատվածում, ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության կովերի նախիրներ, ձիերի երամակներ:

Ճանապարհի եզրին արածող կենդանիները Աղստեւ գետից ջուր խմելու համար հատում են ճանապարհը, հաճախ հայտնվում ճանապարհի մեջտեղում, ստեղծելով վթարային իրավիճակ: Թափառող կենդանիները երթեւեկող ավտոմեքենաների համար մեծ վտանգ են ներկայացնում հատկապես գիշերային ժամերին: Ճանապարհին հայտնված անասունների պատճառով Տավուշի մարզում բազմաթիվ վթարներ են եղել, շատ ավտոմեքենաներ են ջարդվել:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էինք ուղարկել, թե ով է պատասխանատու մարզի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհին անասունների հաճախակի հայտնվելու համար: Ստացվել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի հետեւյալ պատասխանը. «Միջպետական ճանապարհներին տեղադրված են անասունների հնարավոր առկայության վերաբերյալ նախազգուշացման ճանապարհային նշանները: Անասունների ճանապարհներով տեղափոխումը պետք է իրականացվի ուղեկցող (ներ) ի կողմից (գիշերը՝ համապատասխան լուսավորող հարմարանքներով, սարքերով), անասունների ճանապարհներին հայտնվելու պատասխանատվությունը կրում է անասունի տերը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930