Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի տասնչորս անդամի գործով դատավարությունը:
Ամբաստանյալներից Պավել Մանուկյանը դատարան մտավ երգելով ու հայտարարեց, որ մարտական տրամադրություն ունի: Ամբաստանյալները ոտքի չկանգնեցին նախագահող դատավորի՝ դատարան գալով ու հայտարարեցին, որ Քրեական օրենսգիրքն իրենց համար չէ, նախագահող դատավորն էլ իրենց համար դատարան չէ, այլ՝ գործիք:
Դատարանը լեփ-լեցուն է «Սասնա ծռերի» համակիրներով ու հարազատներով, դատարանը սաստում է՝ եթե չլռեք, նիստը կհետաձգեմ: Ի պատասխան դատարանի հայտարարությանը՝ «Միայնակ գալը»՝ Արայիկ Խանդոյանը հակադարձեց:
Խանդոյանի այս հակադարձումից հետո ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ոտքի կանգնեց ու սկսեց կրկնել՝ ժողովրդի ձայնը չեք կարող լռեցնել: Ոստիկանները սաստեցին նրան ու նստեցրին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին:
Մանրամասներն` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ