Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը Իրանի ահաբեկչության, պատերազմի վերսկսման վտանգի ու Քաթարի հետ կապերը խզելու մասին (Տեսանյութ)

Հունիս 08,2017 14:40

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե վերջին շրջանում կրկին ակտիվացել են պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները, արդյոք պատճառը Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցն է, պարոն Քոչարյանն ասաց, որ պատերազմի մասին խոսակցությունները միշտ էլ կան եւ «այդ սուրը փորձում է թափ տալ հենց Բաքուն». «Զեկույցն ընդամենն արձանագրեց այն` ինչ որ կար: Իրականում պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ են: Այն քայլերը, որոնք իրականացրել են շփման գծում, մտահոգություն է առաջացնում եւ առաջին հերթին միջնորդ պետությունների կողմից, որովհետեւ իրենք էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրամասում: Եվ այդ տեսակետից բնական է, քայլեր են ձեռնարկում, ահազանգում են, որ կանխեն այդ ապակայունացումը»:

Մանրամասները` տեսանյութում

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ էլ պարոն Քոչարյանն ասաց. «Այն ինչ տեղի ունեցավ Իրանում, դատապարտելի է, բայց փաստ է, որ սա պահանջում է տարբեր ուժերի եւ առաջին հերթին գերտերությունների համագործակցություն: Կարող են լինել տարաձայնություններ, որոնք առկա են, չեն վերանա, բայց կա մի մարտահրավեր, որը վերաբերում է բոլոր պետություններին»:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը Քաթարի հետ չի խզի դիվանագիտական հարաբերությունները` ինչպես մի քանի արաբական երկրները: Այդ պետության հետ վիզայի ազատականացումը, երկու երկրների տնտեսությունը, մասնավորապես` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով է:

«Քաթարն ընդամենը պետություններից մեկն է, մոտակա ժամանակներս եւս 6 պետության հետ այդ նույն քայլը կկիրառվի: Պետք չէ կապել այդ քաղաքականությունը, մեր հարաբերությունները Քաթարի հետ այն իրադարձությունների հետ, որոնք առկա են Մերձավոր Արեւելքում»:

Թե որոնք են այդ վեց պետությունները, փոխարտգործնախարարը չմանրամասնեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930