ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր եւ ամերիկահայերի միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք՝ որոշ ամերիկահայեր պնդել են, որ Ռուստամյանը պատասխանի՝ արդյո՞ք Գեւորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանն, իր կարծիքով, քաղբանտարկյալներ են, սակայն Ռուստամյանը խուսափել է պատասխանել: Քաղաքացին բղավել է՝ «ղալաթ ես արել»:
«Ես տասնյակ հարցերի եմ պատասխանել՝ ամենասուր հարցերին: Երեւաց, որ մարդիկ եկել էին սկանդալ սարքելու, որովհետեւ իրենց դա էր պետք»,-նշեց Արմեն Ռուստամյանը: Նրա բնորոշմամբ՝ որոշ քաղաքացիներ ծայրահեղ են տրամադրված եղել՝ ամեն ինչ սեւացնելու մտադրությամբ:
Նրա խոսքով՝ «Եկել էին, որ ձախողեին հանդիպումը, բայց չստացվեց»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ