ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթին, որում ասվածը պատգամավորները միանշանակ չէին ընկալել. տպավորություն էր, թե օրենքով շարժվելու եւ խախտումների մասին ահազանգելը «գործ տալ» է համարվում: Հիշեցնենք՝ պատգամավորն ազդարարի ինստիտուտի ներդրումն անվանել էր «գործ տալու» ինստիտուտ:
Արմեն Ռուստամյանն այսպես բացատրեց. «Նկատի ունի, որ այդ օրենքն ի չարս չօգտագործվի, մենք կողմ ենք այդ օրենքին, ուղղակի մտքերն այլ կերպ արտահայտեց, ուրիշ բան ստացվեց…»:
Ռուստամյանն Անդրանիկ Կարապետյանի հետ խոսել է վերջինիս ելույթի մասին. «Ասաց, որ ինքն այլ բան նկատի ուներ…գործ տալ ասելով՝ նկատի է ունեցել՝ կլյաուզիա չանելը, մթնոլորտը չպղտորելը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ