Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալկսին՝ հայ կանանց. «Կանգնե՛ք, խոսե՛ք»

Հունիս 08,2017 13:52

«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը հունիսի 7-ին վեցերորդ անգամ շնորհեց «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակը»: Հունիսի 8-ին մրցանակաբաշխությանը հաջորդեց «Կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» հինգերորդ միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսին ներկա էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիտ Մարգարեթ Ֆարնվորթը:

Պյուտր Սվիտալսկին իր ելույթի ընթացքում ասաց, որ աշխարհում այսօր ավելի քիչ են պատերազմներն ու բռնությունները, քանի որ կանայք ավելի շատ իրավունքներ ունեն. «Եվրամիությունը շատ է կարևորում սեռերի հավասարությունը և դրա ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում: Եվրամիությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Եվրոպայում, միլիոնավոր դոլարներ է տրամադրել աջակցելու համար սեռերի միջև հավասարությանը: ԵՄ 17 երկրներ մշակել են ազգային գործողությունների պլաններ, և թիվը բավականին մեծ է, և ես խրախուսում եմ Հայաստանի կառավարությանը հետևել այս օրինակին և որդեգրել կանանց խաղաղության և անվտանգության Հայաստանի ազգային գործողությունների պլանը: Կարծում եմ՝ դա մեծ քայլ կլինի կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու գործում»:

Նա հավելեց, որ կանանց ներգրավվածության ակտիվության կարիքը կա, այդ թվում՝ նաև հայ կանանց. «Կանգնե՛ք, խոսե՛ք, մենք ուզում ենք, որ դուք ներգրավված լինեք բիզնեսում, քաղաքականությունում կյանքի բոլոր ասպեկտներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930