«168 ժամ»-ի զրուցակիցն է ռուս ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին
– Միջազգային ճգնաժամային խումբն օրերս զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ այս գոտում ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեեւ նրա դերակատարումը բարդ է. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է՝ կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ձեր կարծիքով Ռուսաստանի իրական նպատակը ո՞րն է։
– Կարծում եմ՝ Մոսկվան ոչ մի դեպքում հետաքրքրված չէ Ադրբեջանի խոշորամասշտաբ ագրեսիայով, որը կտրուկ կփոխեր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Նրա խնդիրն է՝ աջակցել ու պահպանել ծխացող հակամարտությունը, որոշ սահմանափակ ռազմական գործողությունների, ինչպես դա եղավ մոտ մեկ տարի առաջ՝ 2-3 գյուղեր զավթելով, Մոսկվան դրան կարող է գնալ։ Բայց նրա գլխավոր խնդիրն է՝ իրեն կապված պահել 2 կողմին էլ։ Դրա համար ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում նրան չի գոհացնում։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում