Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ
Լուսանկարը` արխիվային