Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցակցություն փնտրել նախագահի ու վարչապետի գործողություններում՝ միամտություն է. «168 ժամ»

Հունիս 08,2017 13:24

Հայաստանում, հատկապես առցանց մեդիաբազմազանության պայմաններում, երբ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում ունենալ որեւէ կայք, որտեղ սեփականատերը կգովաբանվի, իսկ նրա մրցակիցները հողին կհավասարեցվեն, ցանկացած լրատվամիջոց կարելի Է որակել իշխանական։ Բայց իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, եւ հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որեւէ ներկայացուցիչ կամ թեւ տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ։ Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է։ Ամենեւին էլ ո՛չ։ Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաեւ ապահովում է թամաշա։ Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետեւանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տևելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը։ Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել։ Իսկ որ գործ ունենք տանդեմի հետ, որն իր ներսում բավականին նուրբ ձեւով կիսել է գործառութային դաշտը, կասկածից վեր է. անցած 8-9 ամիսներին Կարեն Կարապետյանը երբեք չի անդրադարձել երկրի անվտանգության կամ արտաքին քաղաքական խնդիրներին, իր հերթին էլ՝ Սերժ Սարգսյանը երբեւէ սրբագրումներ չի մտցրել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետի դիտարկումների ու տասնյակ հանձնարարականների մեջ։

Այս պայմաններում մրցակցություն փնտրել նախագահի ու վարչապետի գործողություններում միամտություն է, կամ էլ՝ հետեւում քաղաքական հաշվարկ ունի։ Ենթադրվում է, որ այդ հաշվարկի հեղինակը կամ հեղինակները քաղաքական հավակնություններ ունեն, որոնք բավարարելու այլ եղանակ չգտնելով խոսում են իշխող կուսակցության երկու առաջնորդների միջեւ չեղած հակամարտությունից։ Ու չունենալով կոնկրետ փաստական որեւէ հիմք՝ այդպիսիք հնարում են:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930