Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Դրանք հիմնականում չաշխատող ընկերություններ են»:
Թե նոր սեփականատերերից պետությունն ի՞նչ երաշխիքներ է պահանջելու, որպեսզի մասնավորեցման նախկին՝ դառը փորձը չկրկնվի, Արման Սահակյանի խոսքով. «Նախկինում արված որոշ մասնավորեցումների պայմանագրերը թույլ են: Բանակցելով մասնավոր հատվածի հետ՝ պետք է փոփոխություններ իրականացնել պայմանագրում: Օրինակ՝ «Դվին» հյուրանոցի դեպքում: 2000-ականներին, երբ այն մասնավորեցվեց, տեղաշարժ չկար: Հիմա շինարարություն է»:
Դիտարկմանը, թե «Դվինի» դեպքում ահռելի գումար են ներդրել, փողերի լվացման հոտ է տալիս, Արման Սահակյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, չեմ ուզում անգամ մտածել դրա մասին, որովհետեւ պայմանագրային պարտավորությունների մասին պայմանավորվում ենք մասնավորի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ