«Ասել, թե ՀՀ-ում որեւէ մեկը մտածում է, թե պատերազմի հավանականություն չկա, ճիշտ չէ: Մենք ինքներս բոլոր մակարդակներում վաղուց համոզվել ենք, որ հակառակորդի վստահության աստիճանը ահավոր ցածր է»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նրա բնորոշմամբ՝ այժմ խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. «Ադրբեջանի հռետորաբանությունը ոչ մեկի աչքից չի վրիպում: Բացի այդ, Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակը, ձերբակալություններն ու ճնշումները…այդ ամենը հիմք է տալիս մտածելու, որ եթե բռնապետական ուժը դառնում է անհամաչափ, ինչ-որ կերպ հասարակության ուշադրությունն այլ բաների վրա շեղելու անհրաժեշտություն է առաջանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ