Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք չէ մեր հայի գենի մեջ այդ «գործ տալու» երեւույթը զարգացնել, պետք չէ խրախուսել դա». ՀՅԴ պատգամավոր. «Հրապարակ»

Հունիս 08,2017 12:09

Զրուցեցինք Արմավիրի մարզից ՀՅԴ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանի հետ, որն ընտրությունների արդյունքներով մոտ 3 հագար ձայն է ստացել։

– Պարոն Կարապետյան, Դուք քննադատեցիք կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ազդարարների ինստիտուտը, բայց չէ՞ որ խոսքը պետության հիմքերը խարխլող մի երեւույթի՝ կոռուպցիայի մասին է, ո՞րն է ավելի վտանգավոր։

– Եթե իմ ասածը վերագրենք զուտ կոռուպցիայի դեմ պայքարի, իմ ասածը կարող է ինչ-որ մի տեղ սխալ հնչի, բայց իմ ասածը բնավ դա չէր նշանակում։ Եթե կարդաք «Ազդարարի մասին» օրենքի, եթե չեմ սխալվում՝ 1-ին հոդվածի 2-րդ մասը, այնտեղ նշվում է, որ ազդարարումը կոռուպցիայի, ինչպես նաեւ մի քանի այլ բաներ է նշվում՝ Էթիկայի կանոնների, շահերի բախում եւ այլն։ Հիմա պատկերացրեք՝ կոլեկտիվով աշխատում եք, ինչքանո՞վ է ճիշտ իրար դեմ… մանավանդ՝ էստեղ առաջարկվեց, որ էդ ազդարարի գանձված գումարներից տոկոս տան։ Դե, պատկերացրեք՝ սաղ ազգն իրա բանուգործը պտի թողա, սկսեն մեկը մյուսի վրա գործ տալը։

Իմ ասածն ընդամենը վերաբերում է ներքին ազդարարի ինստիտուտին, այդ անանուն բողոքների, Եվրոպայից ներմուծած արժեքների արդյունքում մի կոլեկտիվի մեջ ստեղծվում է մի վիճակ, որից բոլորը սկսելու են զզվել, բոլորը բոլորից սկսելու են զզվել, հայ ազգը դառնալու է ընենց, որ սաղս իրար սկսելու ենք էլ չսիրել, մեկս մյուսի վատն ենք ցանկանալու։

– Որպես այլընտրանք, ի՞նչ եք առաջարկում։

– Ես առաջարկում եմ ներքին ազդարարի հետ կապված… էս պահին, ճիշտն ասած, առաջարկություն չեմ կարող անել, բայց էն, որ ներքին ազդարարն ունի հայի տեսակի, այդ Եվրոպայից բերված, սերմանած բաներ, եւ այդ երեւույթը հարիր չէ մեր պես փոքրաթիվ ազգին, դա հաստատ է։ Թող իրավապահները դրանով զբաղվեն, իրավապահները բավարար լծակներ չունե՞ն կոռուպցիայով զբաղվեն, ի՞նչ պարտադիր է կոլեգաներն իրար վրա գործ տան։

– Մեզ ի՞նչն է հարիր, կոռուպցիայի վրա աչք փակե՞լը, թե՞ մաղարիչով, ծանոթ-բարեկամով հարցեր լուծելը։

– Չէ, ոչ միշտ է այդպես։ Իմ կարծիքով՝ այս օրենքը չի աշխատի կամ աշխատելուց էլ ավելորդ լարվածություն կստեղծի։

– Իսկ Դուք ինչո՞ւ եք մտածում, որ բոլորը սպասում են, որ գործ տան ուրիշների դեմ։ Ձեր շրջապատում «գործ տվողները» շա՞տ են։

– Սովետական Միությունում ամենաշատ ազդարարությունը Հայաստանում էր արվում, Ֆարմանյանն ասաց, եթե լսեցիք։ Պետք չէ մեր հայի գենի մեջ այդ «գործ տալու» երեւույթը զարգացնել, պետք չէ խրախուսել դա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930