Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը մեր ամենահեռանկարային ծանրո՞րդն է

Հունիս 08,2017 11:57

Ծանրորդների համար հետօլիմպիական առաջին տարում հիմնական մեկնարկները դեռ առջեւում են: Բոլոր տարիքային խմբերի մեր հավաքականները պատրաստվում են կարեւորագույն մրցումներին:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է առաջատար  ծանրորդների մարզավիճակից ու ասում է, որ նրանք ի վիճակի են մեդալների համար պայքարել տարվա բոլոր մեկնարկներում: Նրա հետ զրույցից ենթադրվում է, որ մասնագետն առավել մեծ հույսեր կապում է Սիմոն Մարտիրոսյանի հետ: Մարզչի խոսքերով, ծանր քաշային ծանրորդն արդեն այսօր մարզումների ժամանակ բավականին լուրջ կիլոգրամներ է բարձրացնում: Պարոն Ալավերդյանը կարծում է, որ եթե ծանրորդը շարունակի նույն լրջությամբ մարզվել առաջիկա քառամյա շրջափուլում, կարող է նվաճել հնարավոր բոլոր մարզական բարձունքները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930