ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը վստահեցնում է՝ իր որդու հետ կապված խոսակցությունները «սուտ պատմություններ» են: ԱԺ-ում այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատի եմ տալու՝ սուտ տեղեկություններ տարածելու համար»:
Ապա պատգամավորը վստահեցրեց, որ իր տղան չափած-ձեւած, չափահաս մարդ է: Նաեւ հերքեց, թե ինքը որդու խնդրով մեկնել է Բելառուս:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Մուրադյանի որդուն ձերբակալել են Բելառուսում՝ թմրանյութի իրացման կասկածանքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ