Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անթրաշ, չստիկներով, սիգարետը բերանին՝ վարչապետը Զվարթնոց օդանավակայանի տաքսիստների մասին (Տեսանյութ)

Հունիս 08,2017 11:53

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկող տաքսի ծառայությունների խնդրին՝ դժգոհություն հայտնելով, որ դրանց որակը չի համապատասխանում սահմանված նորմերին: Նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամանակահատվածում իրականացնել տաքսի ծառայություններ մատուցողների հետ աշխատանքներ, հանդիպումներ այդ ծառայությունները արդիականացնելու նպատակով: ՀՀ ոստիկանապետին հանձնարարեց կանխարգելման ու պատասխանատվության միջոցներ կիրառել:

«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղը ներկայացնելով բերել»,-իրավիճակը նկարագրեց վարչապետը:
Նա հարցրեց. «Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղեւորների հետ ոնց պիտի իրեն պահի»:
Դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ասաց, որ նրանից ակնկալում է «շատ կոշտ….», քանի որ, ըստ վարչապետի՝ «պրոստո անթույլատրելի է առաջին հանդիպումը զբոսաշրջիկի Հայաստանի հանրապետության հետ այդ վարորդների հետ»:

Վարչապետի խոսքով. «20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիայով բերում են՝ ներկայացնելով որպես Սեւան»:

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ կասկածելի անցյալ ունեցող հանցագործություններ կատարած անձինք են հաճախ ստանում լիցենզիա տաքսի վարելու. «Սա մեզ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վերջերս՝ 15-20 օր առաջ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համապատասխան վարչությունը, ճանապարհային ոստիկանության հետ միջոցառումներ անցկացրինք»:
Ոստիկանապետն ասաց, որ մաքրել են հոգեկան խնդիրներ ունեցող, հաշվառված մարդկանց ցուցակները, բայց մյուս կողմից լիցենզիաներ են հատկացվում:
Վարչապետը Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց «շատ հստակ կարգավորել այդ դաշտը»:

«Մենք չպետք է բարդացնենք բիզնես անելը, բայց մենք պետք է հստակ դնենք հայտանիշներ՝ թե ինչպես պետք է դա անենք: Երեւան-Զվարթնոց օդանավակայանը երթուղային տրանսպորտով ապահովել: Քաղաքապետարանի հետ համատեղ աշխատել: Գիծ դրեք Երեւան-Զվարթնոցը, կոնկրետ գիծ դրեք, այլընտրանք դրեք, որ յուրաքանչյուրն ինչ գին ուզենա՝ չկարողանա դնի, համապատասխան գնացուցակներ դրեք կողմնորոշող: Զբոսաշրջության կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930