Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին է արել Նորվեգիայում

Հունիս 08,2017 11:48

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարում, որտեղ հանդես է գալիս շախմատային աշխարհի ընտրանին, երեկ կայացավ երկրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Առաջին տուրում Արոնյանը միավորը բաժանել էր ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է մեկ միավոր՝ ցուցադրելով հիսուն տոկոսանոց արդյունք:

Այս օրերին Մինսկում ընթանում է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ հանդես եկող  398 շախմատիստները մեդալներից բացի պայքարում են 22 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար, ինչը Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգիր է տալիս: Հայաստանի 19 ներկայացուցիչներից լավագույնը միջազգային վարպետ Արման Միքայելյանն է, որը ութ տուրից վետո 6,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930