Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային ծառայողները ծանոթացել են զննող սարքավորումների առանձնահատկություններին

Հունիս 08,2017 11:32

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Rapiscan» սարքավորման մասնագիտական հնարավորություններին առավելագույն տիրապետելու նպատակով Հայաստանի մաքսային ծառայողների համար հատուկ դասընթաց է կազմակերպվել՝ շուրջ 30 աշխատակիցների մասնակցությամբ: «Rapiscan Systems» ընկերության մասնագետները ներկայացրել են սարքավորման կիրառման նորույթներն ու ժամանակակից մեթոդները:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, փորձի փոխանակումը հնարավորություն կտա տեխնոլոգիական նոր լուծումներով առավելագույն արդյունքի հասնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի մաքսային կանոնների խախտման փորձերի կանխման արդյունավետության բարձրացմանը, մաքսանենգության դեմ պայքարին: Ընկերության աշխատակից Մելիսա Օդեգարդի խոսքով՝ միջազգային փորձի հիման վրա հայ գործընկերներին ներկայացվում է, թե ինչպես կարելի է առավել ճշգրիտ վերլուծել, մեկնաբանել ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերները և ավելի արդյունավետ կիրառել գործնականում:

 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930