Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմության հետ ընդհանուր հայտարարի եկան. Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագծին ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց (Տեսանյութ)

Հունիս 08,2017 11:29

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարության հեղինակած նախագիծը:

Մինչ քվեարկությունը Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ քննարկումներ են ունեցել եւ խորհրդարանական ընդդիմության, ՀՅԴ-ի առաջարկը ընդունել են՝ մրցութային հանձնաժողովի կազմում կլինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, նրանք կոնսենսուսով կարող են թեկնածու առաջադրել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախագիծը մեր պատկերացրածը չէ, բայց սա քայլ առաջ է՝ դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու համար»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ երեկ բանակցել են եւ եկել են ընդհանուր հայտարարի, որ մրցութային հանձնաժողովում խորհրդարանական ընդդիմությունը անդամներ առաջադրի, ուստի իրենք կողմ են լինելու:

ԱԺ-ն միաձայն 87 կողմով ընդունեց նախագիծը՝ առաջին ընթերցմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930