ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը /գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան/:
Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝ Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ…» /բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի/ ներկայացումով հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի տանը, հունիսի 19-ին՝ Հաղարծնի մշակույթի տանը, հունիսի 20-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 21-ին՝ Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի տանը, հունիսի 22-ին՝ Իջևանի մշակույթի տանը, հունիսի 23-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 24-ին՝ Ալավերդու մշակույթի տանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: