Հայաստանում հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում մահվան սպառնալիքներով հաղորդագրություն է ստացել, իշխանությունները պետք է անհապաղ քննություն սկսեն այդ կապակցությամբ և ապահովեն նրա անվտանգությունը: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, հունիսի 2-ին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել է սպանել իրեն այն բանից հետո երբ ինքը հերթական քննադատական հայտարարությունն է արել կառավարության հասցեին:
«Հայաստանի իշխանությունները պետք է ժամանակ տրամադրեն համապատասխան իրենց հանձնառությունների՝ քննելու համար Արթուր Սաքունցի դեմ մահվան սպառնալիքը և պաշտպանել նրան անհրաժեշտության դեպքում»,- ասել է Human Rights Watch-ի՝ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տնօրեն Ջեյն Բուխանանը:- Ոչ մեկ չի կարող մահվան սպառնալիքներ ստանալ կառավարությանը քննադատելու համար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ