Ամեն մի ծառ, թուփ, կանաչ բույս ունի իր հատկությունը, իհարկե՝ եւ բուժական նշանակությունը: Այդ է պատճառը, որ ծառախիտ այգիներ կան հատկապես առողջարանային քաղաքներում: Բացահայտելով ծառերի էներգետիկ նշանակությունը, մասնագետները նշում են, որ օրինակ՝ սոճին ունի անսիստեմ էներգետիկական ակտիվություն: Այդ ծառի մոտ գտնվելիս բարձրանում է մարդու կենսագործունեությունը եւ պաշտպանվածությունը` դեպի վարակիչ հիվանդությունները:
Ուռենին ունի հանգստացնող, գլխի ցավը վերացնող հատկություն: Պարգեւում է տրամադրություն, որն անհրաժեշտ է բարդ աշխատանք կատարելու ժամանակ:
Մասնագետները գտնում են, որ բարդու ծառի մոտ կանգնելը հաճելի է, քանի որ նրա էներգիան հավասարաչափ է, մաքուր, օգնում է օրգանիզմը վերադասավորել, միեւնույն ժամանակ՝ հոգեբանական վերամիավորում կատարել:
Լորենու էներգիան համարվում է ուժեղ եւ միեւնույն ժամանակ` փափուկ: Որոշ ժամանակ անց մարդու մոտ նկատվում է հանգստի եւ ջերմության զգացողություն: Նպաստում է այն բանին, որ մարդու մտքից դուրս են մղվում տհաճ մտածմունքները:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2017