Վաղը՝ հունիսի 8-ին, ժամը 14. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Հաղորդման հյուրերն են`ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը:
Թեման` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը:
Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: