Գալուստ Սահակյանը գիտի, թե ովքեր են «սեպ խրում» վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Իրենք կամաց-կամաց ի հայտ կգան»:
Ի՞նչ հարց են ուզում լուծել «սեպ խրողները»: Խորհրդարանի նախկին ղեկավարը հակված չէ ասել.
«Ես հարցազրույցի տոգորված չեմ էսպես պատասխանելու»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը:
Ըստ հանրապետական պատգամավորի, կուսակցությունը դեռ պետք է որոշի, թե 2018-ի ապրիլից հետո ով է լինելու Հայաստանի վարչապետ, բայց ոչ այս պահին.
«Ես բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին, բարձր եմ գնահատում իմ թիմի բոլոր ընկերներին, բայց որպեսզի պետությունը հնարավորինս առաջ զարգանա, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարման ձեւին»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: