Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի համար մեղադրողը պահանջել է 25 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրողի` Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է:
Դատախազը ամբաստանյալի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չնշեց, Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջեց 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու համար` 2 տարվա ազատազրկում: Պատիժների համակցության արդյունքում՝ առաջարկեց վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկումը: