Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի մասին

Հունիս 07,2017 20:55

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) կոչ է արել եվրոպական կառավարություններին, խորհրդարաններին և արդարադատությամբ զբաղվող մարմիններին քայլեր ձեռնարկել կոռուպցիան կանխելու առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր հրապարակված տարեկան զեկույցում GRECO-ն վերլուծել է իր անդամ 49 երկրներում 2016թ. կոռուպցիայի դեմ ձեռնարկված քայլերը՝ մատնանշելով, որ երկրները շատ հաճախ շեշտը դնում են կոռուպցիայի դեմ պայքարի ռեպրեսիվ ասպեկտների վրա՝ թերագնահատելով կանխարգելիչ միջոցների մեխանիզմը, որը կամ շատ թույլ է, կամ ընդհանրապես բացակայում է:

Զեկույցի համաձայն 2016թ. վերջին Հայաստանը հաջողությամբ կատարել է GRECO-ի խորհուրդները՝ կապված կոռուպցիայի քրեականացման  և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովման հետ, այնուամենայնիվ խորհրդարանի անդամների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոչ մի խորհրդատվություն չի կատարվել: Ավելին, դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հետ կապված  GRECO-ի խորհրդատվությունների 43 տոկոսը չի կատարվել, իսկ 43 տոկոսը կատարվել է մասնակի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930