Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի հետ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը փակած ցուցարարների հանդիպումը արդյունք չի տվել. Ցույցը հնարավոր է շարունակեն

Հունիս 07,2017 20:22

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը փակել էին Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքի բնակիչներ: Նրանք բողոքի ակցիա էին անում եւ կառավարությունից պահանջում՝ վերանայել համայնքների խոշորացման ծրագիրը: Նրանք դժգոհում են, որ իրենց մարզի մոտ 20 համայնքներ պետք միավորվեն եւ խոշորացման արդյունքում ընդամենը 2-3 համայնք լինի:

Ցույցի մասնակիցներն այսօր հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ իրենց դժգոհությունը ներկայացրել:

Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներից մեկն ասաց, որ վարչապետի հետ հանդիպումը անարդյունավետ էր. կառավարության ղեկավարը նրանց պահանջներին ընդառաջ չի գնացել: Այսինքն՝ այդ համայնքների խոշորացման ծրագիրը շարունակվելու է:

Մինչ այս հանդիպումը, ցուցարարները սպառնում էին՝ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա ցույցերը շարունակելու են, եւ նրանք պատրաստվում են նույնիսկ երկաթգիծը «շրջափակման» մեջ առնել:

Թե վաղն ինչ կանեն՝ կշարունակեն ցույցերը, կփակե՞ն գնացքի ճանապարհն ու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը, մեր զրուցակիցները դժվարացան ասել: Նշեցին՝ «Այս պահին կոնկրետ որոշում չունենք հետագա քայլերի մասին: Բայց մենք հանձնվողը չենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930