Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանի բատուտն ու «Լիր արքա» դիտելու պատրաստվող փողկապավոր հյուրերը

Հունիս 07,2017 20:33

Ինչպես հայտնի է, դեռ նախորդ տարվանից Գյումրու քաղաքային իշխանությունները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակի տեսքն այլանդակելու հաշվին փող են աշխատում։ Նրանք ամռան ամիսներին տարածքը վարձակալության են տալիս․ վարձակալողներն են այն մանկական խաղահրապարակի են վերածում՝ տարբեր խաղեր, այդ թվում նաև բատուտ տեղադրելով։

Չնայած նախորդ տարի այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացվեց, քանի որ տարածքի աղմուկն ու հնչող ռաբիս երաժշտությունը խանգարում է հանդիսատեսին, ազդում թատրոնի կոլեկտիվի անդամների նյարդերի վրա, սակայն սա բնավ չազդեց փող աշխատելու ձգտում ունեցող քաղաքային իշխանությունների որոշման վրա։

Մի քանի օր առաջ Սամվել Բալասանյանի բատուտը դարձյալ հայտնվեց թատրոնի շենքի դիմաց՝ նույն աժիոտաժային իրավիճակը ստեղծելով թատերական հրապարակում։ Մի քանի օրից էլ՝ հունիսի 18-ին ու 24-ին Գյումրու թատրոնում կրկին Շեքսպիր «Լիր արքան» է ներկայացվելու՝ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանի անզուգական խաղով։ Խոսքը այն թատերական ներկայացման մասին է, որը դիտելու համար Հայաստանի Հանրապետության տարբեր անկյուններից «գլուխ են ջարդում»։ Այս ներկայացման տոմսերը նախորդ տարի սպառվել էին դեռ երկու ամիս առաջ․ հանրապետության տարբեր տեղանքներից մարդիկ ավտոբուսներով, մեքենաներով գալիս էին դիտելու ու երբեմն տոմս չունենալով՝ աղերսում էին, որ իրենց ներս թողնեն ու հատակին նստած էին նայում։

Չի բացառվում, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ իր ողջ անձնակազմով, մշակութային գործիչներով տոմսեր գնի ու այդ օրը Գյումրի գա (նախարարն արդեն իսկ իր ողջ անձնակազմով, 100 մշակութային հայտնի դեմքերով եկել էր Հակոբ Պարոնյանի «Շողքորթը» դիտելու ու հայտարարել, որ մշտապես գալու է ներկայացումները դիտելու)։ Ուղղակի հետաքրքիր է, թե մշակույթի նախարարության աշխատակիցները ( և ոչ միայն), որոնք ասենք հագած-կապած, տղամարդիկ՝ փողկապներով, կանայք՝ բարձրակրունկ կոշիկներով «Լիր արքա» դիտելու են գալու, ինչպե՞ս են այդ մեծ խմբով թատրոնի շենք հասնելու, բատուտ թռնելո՞վ․․․

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maria says:

    հետաքրիր է թե գյումրեցիների էս «սրտացավները» բացառելու ու չբացառելու սկզբունքով ինչղ կխոսոան քաղաքի բյուջե եկող գումարների մասին, երբ հենց իրանք են որ ամենաշատն կբողոքեն թե քաղաքում փողոց կա սարքելու, լույս կա դնելու, նստարան կա փոխելու, այ ժողովուրդ ըբը ըդքանի համար փող պետք չէ? հետաքրքիր է ինչղ կպատկերացնեք էդ ամեն ինչը, թե մենակ քննադատելն է ձեր գործը ու խոսալ, թե ով ինչղ բդի կա, ինչղ նես բդի մտնի ….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930