Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հունիս 07,2017 18:30

Էներգախնայողության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը նշել է, որ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերն այսօր Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից են, ու ներկայացրել է գործընկեր միջազգային կառույցների հետ արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը: Տիգրան Սարգսյանն առանձնացրել է մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի մասնակցությամբ իրագործված նախաձեռնությունները՝ մայրաքաղաքի որոշ բազմաբնակարան շենքերում, Երևանի կենդանաբանական այգում, ինչպես նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում, հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է այս ուղղությամբ համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրականացված ծրագրերը ներկայացնելու համար՝ Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի  գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն էլ նշել է, որ գործակալությունը մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում աշխատելու փորձ ունի, և հույս է հայտնել, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն ևս կունենա:

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել են նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործնական շփումներն ու նախանշել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930