Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսիստները սպառնում են դատի տալ տրանսպորտի նախարարին. «եթե չի կարող հարցը լուծել, թող այդպես էլ ասի»

Հունիս 07,2017 17:52

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում հայտարարեց, որ մտադիր են իրենց խնդիրն իրավական դաշտ տեղափոխել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տաքսիստները հավաքվում էին կառավարության շենքի դիմաց եւ խնդրում վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնել:

Ըստ Հովհաննիսյանի՝ խնդիրը հետեւյալն է. «Օնլայն տաքսի-ծառայություններն ապօրինի կերպով այնպես արեցին, որ օրվա հացը վաստակող վարորդները չկարողացան այդ գումարները վճարել: 12000 դրամը մեծ բեռ դարձավ նրանց համար»:

Վարորդները հանդիպել են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ, սակայն երկխոսությունն անարդյունք է եղել, ինչից հետո պահանջել են, որ մոտ հինգ հազար տաքսիստների համար համաներում կիրառեն: «Մոտ 300 միլիոն դրամի մասին է խոսքը»,-նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

«Մեկ ամիս է՝ նախարարից պատասխան չկա: Արդեն երեք վարորդի դատի են տվել, հարկադիրն է գալիս…նախարարը խոստացել է, որ հարցը կբարձրացնի նախագահի եւ վարչապետի մոտ: Եթե չի կարող դա անել, թող այդպես էլ ասի, մենք էլ դատի տանք իրեն»,-հայտարարեց նա:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ լիցենզավորման վճարը չմուծած վարորդներին հիսուն հազարով տուգանել են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930