Հունիսի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Փոլադյանն ընդգծեց հայ-սիրիական բարեկամության ամրապնդման և խորացման գործում խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերը:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին ընդունելության համար՝ պատգամավորները նշեցին, որ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է հայ և սիրիացի ժողովուրդների միջև առկա դարավոր պատմա-մշակութային առնչություններով:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստահի և Սիրիայի խորհրդարանների միջև համագորածկցության հեռանկարները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի ծրագրերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի: Դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը մերձավորարևելյան հիմնախնդիրների և, մասնավորապես, սիրիական ճգնաժամի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին նմանօրինակ քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ:
ՀՀ ԱԳՆ