Մյանմարում ռադարների տեսադաշտից անհետացած ռազմական օդանավի բեկորները հայտնաբերվել են Անդաման ծովում՝ Տավոյ քաղաքից 218 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Օդանավում եղել է 116 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ ռազմական օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ